Քաղաքական 09:57 17/02/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Զգուշացում Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը

Հայաստանի ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս ղեկավարները չեն ունեցել երկիր ղեկավարելու համապատասխան փորձառություն, որը վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը: Այս անցանկալի իրավիճակը ուղղելու համար ոմանք առաջարկել են գտնել համապատասխան փորձագետներ, որոնք խորհուրդներ կտային Հայաստանի ղեկավարներին:

Ցավոք, բոլոր նման ջանքերը ձախողվել են այն պարզ պատճառով, որ մինչ փորձագետների օգտակար լինելը, ղեկավարները պետք է պատրաստակամ լինեին լսել նրանց խորհուրդները: Հայաստանի ղեկավարների հետ առնչվելու իմ երկարամյա փորձը ցույց է տալիս, որ նրանք կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն և կարիք չունեն որևէ մեկից սովորելու:

Սա Հայաստանի Հանրապետության երեսուն տարիների սխալ կառավարման պատճառներից մեկն է: Հասկանալի է՝ պարտադիր չէ, որ ղեկավարը ամեն ինչ իմանա: Այդ պատճառով էլ նա խորհրդականներ ունի: Բայց երբ խորհրդականները նույնիսկ ավելի անփորձ են, քան իրենց ղեկավարը, ինչպես Հայաստանի դեպքում, իրավիճակը դառնում է անհուսալի:  

Ես այս երկար նախաբանը գրել եմ ընդգծելու համար, որ շատ բան չիմանալուց և խորհուրդներ չլսելուց բացի, Հայաստանի ղեկավարները հրաժարվում են դասեր քաղել անցյալի սխալներից և կրկնում են նույն սխալները։

Այդպիսի մի օրինակ է Հայաստանում և Թուրքիայում ներկայիս քննարկվող հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը, որը փակվել է Թուրքիայի կողմից 1993 թվականից: Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը խորհրդարանի անդամներին ասաց. «Այլևս պատճառ չկա [Թուրքիայի համար] փակել Հայաստանի հետ սահմանը: Երկար տարիներ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ սահմանը՝ պահանջելով Արցախյան հակամարտության ստատուս քվոյի փոփոխություն, ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Այլևս պատճառ չկա փակ պահել Հայաստանի հետ սահմանը»։ Արտգործնախարարը վստահեցրել է, որ այս պահին որևէ գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։

Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը հաջորդեց Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի վերջին հայտարարություններին`Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին, եթե վերջինս բավարարի որոշակի պայմանների: Նախկինում Թուրքիայի սահմանը փակելու պատճառը Հայաստանի կողմից հրաժարումն էր՝ ազատելու «Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Ուստի կարելի է կարծել, որ այժմ, երբ Ադրբեջանը բռնի կերպով գրավել է այդ տարածքների մեծ մասը, խնդիրը լուծված է, և Թուրքիան կբացի սահմանը:

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Թուրքիան ուներ երկու լրացուցիչ պայմաններ  Հայաստանի հետ սահմանը բացելու համար. 

1) Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իր հետապնդումից.
2) Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և չներկայացնի տարածքային պահանջներ:

Բոլորս հիշում ենք, որ դեռ 2009 թվականին, Հայաստանի և Թուրքիայի կողմից իրենց փոխադարձ սահմանի բացման մասին Արձանագրությունների ստորագրումից հետո, Թուրքիան առաջադրեց լրացուցիչ պահանջներ Հայաստանի նկատմամբ: Երբ Հայաստանը հրաժարվեց ընդունել այս նոր պայմանները, Թուրքիան որոշեց չվավերացնել Արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ Ադրբեջանի կողմից ուժեղ ճնշման ենթարկվելուց հետո:

Այն ժամանակ բողոքի մեծ ալիք բարձրացավ Սփյուռքում և Հայաստանում բազմաթիվ մարդկանց կողմից, որ Արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից: Այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակեց իր սխալ մոտեցումը, մինչև Թուրքիան հրաժարվեց Արձանագրություններից՝ ակամայից պաշտպանելով Հայաստանի շահերը:

Արձանագրությունների մեկ այլ լուրջ վնասակար հետևանքն այն էր, որ դրանք խոչընդոտեցին նախագահ Բարաք Օբամայի խոստմանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը 2009 թ. ապրիլի 24-ին։

Արձանագրությունները թուրքական ճարպիկ հնարք էին` տապալելու Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիայի ղեկավարները, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համագործակցությամբ, բազմիցս ասել էին նախագահ Օբամային՝ հանդես չգալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ այն ժամանակ, երբ Հայաստանն ու Թուրքիան լուրջ բանակցություններ են վարում իրենց հարաբերությունների կարգավորման շուրջ:

Նրանց հաջողվեց համոզել Օբամային, որ Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումը խափանելու է այս բանակցությունները: Դրա հետևանքով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը պահելու փոխարեն, նախագահ Օբաման 2009 թ. ապրիլի 24-ին հայտարարեց. «Ես նաև վճռականորեն աջակցում եմ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի և Հայաստանի ջանքերին: Շվեյցարիայի հովանու ներքո երկու կառավարությունները պայմանավորվել են կարգավորման շրջանակի և ճանապարհային քարտեզի շուրջ: Ես ողջունում եմ այս առաջընթացը և հորդորում նրանց կատարել իրենց խոստումը»:

Ճիշտ է, նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը, սակայն հենց Հայաստանի ղեկավարներն էին, որ հիանալի պատրվակ ստեղծեցին նրա համար թաքնվելու արձանագրությունների խաղի ներքո։ Հետևաբար, հայերը կորցրեցին թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ նախագահի կողմից, և թե սահմանի բացումը:

Ցավոք, նույն սցենարը կարող է կրկնվել այս տարի: Նախագահ Ջո Բայդենը նախընտրական խոստում է տվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիմա նրա համար շատ ավելի հեշտ կլինի նման քայլի դիմել, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատը (գրեթե միաձայն), այնպես էլ ԱՄՆ Սենատը (միաձայն) 2019 թվականին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Չնայած համոզվածություն չկա, որ նախագահ Բայդենը կկատարի իր խոստումը, սակայն մենք չպետք է պատրվակ ստեղծենք, որ նա չանի իր խոստումը:

Դատելով անցյալից՝ սա հենց այն հնարքն է, որը հիմա մտադրվել է անել Թուրքիան: Մենք գիտենք, որ Բայդենի վարչակազմը շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Էրդողանի և Թուրքիայի նկատմամբ։ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կան մի շարք վիճելի հարցեր, որոնք դժվար կլինի հաղթահարել: Էրդողանը, այս մասին լավ իմանալով, վերջին շաբաթներին սկսել է քայլեր ձեռնարկել Իսրայելի, Հունաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հաշտեցման ուղղությամբ՝ նախագահ Բայդենին հաճոյանալու նպատակով։ Էրդողանի առաջարկը`բացել Հայաստանի հետ սահմանը, Թուրքիայի այս ընդհանուր ռազմավարության մի մասն է:

Արցախյան աղետալի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ ավելի շատ սխալ հաշվարկներ անել: Մինչ Արցախի և նրա հարակից տարածքների մեծ մասն արդեն կորցված է, հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը չի սխալվի`պատրվակ ստեղծելով Բայդենի վարչակազմի համար՝ չճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Էլ ավելի կարևոր է՝ Հայաստանի ղեկավարները չպետք է անընդունելի քայլերի գնան՝ խոստանալով չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները: Նման համաձայնությունը վերջնականապես կվնասի Հայաստանի շահերին:

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել թուրքական այսպիսի առաջարկներին արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած դաժան դերակատարությունից հետո, որի հետևանքով հազարավոր հայ զինվորներ սպանվեցին ու վիրավորվեցին և հայկական տարածքները գրավվեցին: Վերքերը չափազանց թարմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ դիտարկելու համար:

Հայաստանի անփորձ ղեկավարները կարող են հայտնվել անհարմար վիճակում, եթե Թուրքիան միակողմանի որոշի բացել իր սահմանը, իսկ Հայաստանը հրաժարվի դա անել՝ գովեստի արժանացնելով Թուրքիային, մինչդեռ Հայաստանը խոչընդոտող գործոն դարձնելով միջազգային հանրության աչքում: Հայաստանի վիճակն էլ ավելի կբարդանա, եթե Թուրքիան բացի իր սահմանը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը վերջերս արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը վեց ամսով կամ ավելի երկար ժամանակով:

Եթե սահմանը բացվի, և Հայաստանը թույլ տա թուրքական ապրանքների ներմուծումը, հայկական շուկան կհեղեղվի ավելի էժան թուրքական ապրանքներով, ինչը բացասաբար կանդրադառնա տեղական արտադրողների վրա: Հնարավոր լուծումներից մեկը կլինի այն, որ Հայաստանը, թուրքական ներմուծումն ամբողջովին արգելելու փոխարեն դրանց վրա բարձր ներմուծման հարկ դնի՝ դրանց վաճառքը երկրում գործնականորեն դարձնելով անհնարին։ Ապրանքների արգելքը վերացնելով՝ Հայաստանը բացասաբար չի ընկալվի աշխարհի կողմից՝ միաժամանակ Հայաստանի կառավարության համար կապահովի խիստ անհրաժեշտ եկամուտ, եթե որևէ մեկը թուրքական ապրանքներ ներկրի:

Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է իր պայմանները դնի Թուրքիայի առջև՝ նախքան իր սահմանը բացելուն համաձայնելը, ինչպիսիք են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայկական կորուստների փոխհատուցումը: Նման քայլը հակասում է թե նախագահ Սերժ Սարգսյանի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին, որոնք պատրաստակամություն են հայտնել Հայաստանի կողմից չարաբաստիկ Արձանագրությունների վավերացնմանը և Թուրքիայի հետ սահմանի բացմանը՝ առանց որևէ նախապայմանի…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}