Արցախի նախագահը պետք է պատասխան տա, որ մերժել է նախկին նախագահների հանդիպման առաջարկը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Աժ-ում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատերազմի ընթացքի վերաբերյալ ճիշտ էին և պետք է փաստահավաք խումբ ձևավորվի պատերազմի ընթացքն ուսումնասիրելու հաար:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին անձամբ եղել է Արցախում և տեղեկացել, որ բարձրաստիճան և մեծ փորձ ունեցող գեներալներին արգելել են մասնակցել ռազմական գործողություններին, որի վերաբերյալ նրանք իրենց բողոքը հայտնում էին Ստեփանակերտի հրապարակում:
«Արցախի նախագահը պետք է պատասխան տա դրա համար, քանի որ իրեն ուզեցել են օգնել նախկին նախագահները և հանդիպում են խնդրել, և, փաստորեն, ինքը մերժել է այդ հանդիպումը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Ըստ Էդմոն Մարուքյանի, պատերազմի ընթացքի նման դրվագները քննելու համար ԱԺ պարիտետային քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է:
Նրա խոսքով, եթե հիմա չքննվեն այդ խնդիրները, ապա տեղեկությունները հնանալու են և այդ մասին վկայություններ տվողները հնարավոր է հետագայում այլ վկայություններ տան:
«Երրորդ նախագհի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո էլ այն համոզման եմ, որ դրանք պետք է քննության առարկա դառնան: Այս ինֆորմացիաների հետ կապված բավականին փաստաթղթավորված տվյալներ ես չեմ բացառում, որ հետո կարող է չլինեն»,- հայտարարեց Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ բոլորին դիրքեր ուղարկելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարության օրը ինքը եղել է Արցախում և մի քանի պատգամավորով զենք են խնդրել համապատասխան վայրեր մեկնելու համար:
«Մեզ ասվել է, որ անմիջապես հետ գնանք Հայաստան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք»,- հայտարարեց և Էդմոն Մարուքյանը և շեշտեց, որ արդեն հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այդ պատերազմը պետք է արագ կանգնեցվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում