Մարդիկ վարսակի շիլան կարողացել են պատրաստել դեռ 32 հազար տարի առաջ
Գիտնականները պարզել են, որ դեռևս 32 հազար տարի առաջ մարդիկ արդեն կարողանում էին վարսակը մշակել ու դրանից շիլա պատրաստել: Դա նշանակում է, որ դեռ այն դարաշրջանում մարդիկ կարողանում էին ուտելիքներ պատրաստել ջրից ու վարսակից, որը հիշեցնում է ներկայիս շիլան: Ուսումնասիրությունը հրապարակված է PNAS ամսագրում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հնագետները ուսումնասիրել են երկանքը, որը հայտնաբերվել է Իտալիայի հարավում 1989 թվականին: Դրանց տարիքը կազմում է 32 հազար տարեկան: Դրա քարերի վրա գիտնականները հայտնաբերել են վարսակի օսլայի հետքեր, ինչը ենթադրել է տվել, որ երկանքն օգտագործվել է վարսակը մանրացնելու նպատակով:
Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ դա առաջին ապացույցն է այն բանի, որ մարդիկ արդեն ավելի քան 30 հազար տարի առաջ, ուտելուց առաջ վարսակը մշակման են ենթարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում