Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից․ փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»…
Փաստորեն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի:
Հրամանագիրը հիմնավորվել է ռազմական դրությամբ…մինչդեռ ռազմական գործողությունները փաստացի դադարեցված են, խաղաղապահների ներկայության պայմաններում գրեթե բացակայում է դրանց վերսկսման վտանգն առնվազն մինչև եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը, ուստի իրավունք ունի ապրել իմ համոզմունքն այն մասին, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից և կապիտուլյանտ իշխանությունները հլու և հնազանդ նաև այս պահանջն են բավարարել…Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ կիմանանք նաև այս մասին…»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա