Հարուցվել է քրգործ՝ քաղաքացուն ոստիկանության բաժին բերման ենթարկելիս խոշտանգելու դեպքի առթիվ
Քաղաքացի Անդրանիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վիճաբանության է բռնվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, որից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով հիշյալ բժշկական կենտրոնից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Բերման ենթարկվելու ընթացքում՝ ավտոմեքենայի մեջ, ոստիկանության ծառայողները խոշտանգել են իրեն՝ ձեռքերով հարվածներ հասցրել գլխին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Քաղաքացի Անդրանիկ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին