Սյունիքն ամենատարբեր դիտանկյուններից «խնդիրների ճշգրտման» կարիք ունի. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մի քանի օր Սյունիքի մարզի տարբեր համայնքներում «դաշտային աշխատանքների» էի։ ծ
Ես դեռ չգիտեմ, թե արդյո՞ք համապատասխան կառույցները՝ յուրաքանչյուրն իր մասով, խորքային վերլուծության է ենթարկել իրադրային ռիսկերն ու սպառնալիքները, սակայն ասեմ, որ կարճաժամկետից երկարաժամկետ կտրվածքով լուրջ վտանգներ են նկատելի։
Այդ սպառնալիքները զուտ սահմանային միջադեպերին չեն վերաբերվում, չնայած դա էլ պակաս վտանգավոր չէ, սակայն կարծում եմ, որ Սյունիքն ամենատարբեր դիտանկյուններից «խնդիրների ճգրտման» կարիք ունի. իհարկե, խոսքս մակերեսային դատողությունների մասին չէ։
Նկատելի է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ակտիվությունը, որը բավականին օգտակար գործունեություն է ծավալում։
Չեմ բացառում, որ կան աշխատանքներ, որոնք նույնիսկ փորձագետների համար կարող է տեսանելի չլինել, սակայն այլ տպավորություն ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի հատվածում որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում. Տիգրան Աբրահամյան
- Սյունիքում արդեն մեծ տրամաչափի զենքերով են կրակոցներ լինում. Մանախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան