30 տարի պետք է հարցը լուծվեր և ներդրումներ չարվեին. Մարուքյանը՝ 7 շրջանների մասին
«Ասվում է՝ բանակցում էինք, որ տայինք տարածքները, ես էլ ասում եմ, որ պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեին և ոչ թե մեզ բոլորիս պատրաստեին չտալուն, բայց հետո այդ գաղտնիքը բացեին և ասեին, որ բոլորս էլ ուզում էինք տալ»,- այսօր Աժ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մաուքյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի մասին լրագրողի տված հարցին:
Լրագրողը հիշեցրեց որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետո Մարուքյանը հայտարարել է, թե այդ դեպքում ինչո՞ւ էին հանձնվելիք տարածքներում զարգացնում ենթակառուցվածքները: Լրագրողի հարցին, թե այդ տրամաբանությամբ զինվորականները պետք է ապրեին վրաններում, պատգմավորը խմբագրեց իր միտքն՝ ասելով, որ ինքը հիմա էլ կողմ է այդ ներդրումներին, եթե այդ տարածքները չպետք է տրվեր Ադրբեջանին:
«30 տարի պետք է հարցը լուծվեր և ներդրումներ չարվեին»,- հայտարարեց Մարուքյանը և հավելեց, որ միշտ ասվել է, որ բանակցում են, բայց ոչ մի բան էլ չեն տալու և դա ասել են ՀՀԿ բոլոր պատգամավորները:
Նրա խոսքով, այդ խնդիրը պետք է արագ լուծվեր, ոչ թե հայ ժողովրդի, սփյուռքի, ՀՀ քաղաքացիների, հարկատուների գումարները ներդրվեր այն տարածքներում, որոնք պետք է տային Ադրբեջանին:
Նա նաև նկատեց, որ Հրայր Թովմասյանի միջոցով և ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո Արցախում գրվել է Սահմանադրություն, որում ասվում էր,՝ բոլոր 7 շրջանները ԱՀ անքակտելի տարածք են համարվում:
Էդմոն Մարուքյանը լրագրողներին նաև հայտնեց, որ Սահմանադրական դատարանում սպասվում էր իրենց դիմումի քննարկումը, որով դիտարկում էին սահմանադրական փոփոխութունների ընթացակարգը:
Նա տեղեկացրեց, որ գործի քննությունը տեղափոխվել է մինչև ապրիլի 20-ը, իսկ նրա այն մասը, որը վերաբերում է ԱԺ լիազորությունների հարցին, կարճվել է՝ թողնելով միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մասով վիճարկման հարցերը:
Պատգամավորը հայտնեց, որ իրենց խմբակցությունն այսօր ստացել է ՍԴ որոշումները, որոնք ուսումնասիրելուց հետո հայտարարություն կանեն:
Նա հայտարարեց նաև՝ սահմանադրությունն այնպես է գրված, որ սողանքներ է թողնված, ինչից էլ օգտվել է դատարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա