Վախճանվել է սլովակաբնակ հայտնի տենոր Գուրգեն Հովսեփյանը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում փետրվարի 15-ին վախճանվել է հայտնի տենոր Գուրգեն Հովսեփյանը։ Այս մասին հայտնում է Օրեր ամսագիրը։
Հայ անվանի օպերային երգիչ Գուրգեն Հովսեփյանը ծնվել է 1955 թվականին Սիսիանում, ապա՝ տեղափոխվել Երևան։ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայում Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ Ավարտելուց հետո վեց տարի աշխատել է Սարատովի օպերային թատրոնում, հյուրախաղերով եղել է ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։ Կես դրույքով աշխատել է նաև Երևանի օպերային թատրոնում։
1991 թվականին առաջին անգամ մասնակցել է Սլովակիայի Բանսկա Բիստրիցայի թատրոնի միջազգային փառատոնին, որից հետո 1992 թվականին հրավիրել են Սլովակիայի ազգային թատրոնում երգելու «Տրավիատա» և «Ռիգոլետտո» օպերաներում, իսկ 1993 թվականին հատուկ իր համար բեմադրել են «Օթելլոն», որը նա երգեց 100 ներկայացում ողջ Եվրոպայում։ Այդ տարիներին նաև 10 տարի շարունակ երգել է Պրահայի Ազգային թատրոնում։
Անցած տարիներին Գուրգեն Հովսեփյանը հանդես եկավ նաև ամենահայտնի օպերային ներկայացումներում։ Վերջին տարիներին անցել էր մանկավարժական գործունեության։ Դասավանդում էր օպերային թատրոնում՝ ձայնի վարպետություն, իսկ կոնսերվատորիայում՝ օպերային վոկալ։ Ակտիվ մասնակցում էր սլովակահայ համանյքի մշակութային միջոցառումներին։
Գուրգեն Հովսեփյանցի աշակերտներից շատերը այսօր երգում են եվրոպական հայտնի բեմերում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան