Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ փրկարար-որոնողական խմբերը պատրաստվել էին, թեև ուղղություն չէր որոշվել, սակայն առավոտյան հայտնել են, որ այսօր չի լինի: Պատճառը չեն նշվել:
«Մենք աշխատում ենք ռուս խաղաղապահների հետ, իրենք են հիմնականում բանակցում ադրբեջանական կողմի հետ: Ըստ երևույթին, պատճառը չեն ասել»,- նշեց Հ. Թադևոսյանը:
Նա ասաց, որ շինարարական աշխատանքներ են ընթանում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, օրեր են լինում, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել այդ տարածքներ:
Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքներ երեկ ևս չէին իրականացվել:
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:
Հարակից հրապարակումներ`
- Ենթադրվում է՝ հայկական կողմին փոխանցված 106 աճյունը նախապես հուղարկավորված է եղել. ԱԻՊԾ
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Ֆիզուլի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
- Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել
- Երկօրյա դադարից հետո վերսկսել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
- Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան