«Հրապարակ». «Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է քաղաքացիների հետ հանդիպումները։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե Դուք գաք իշխանության, նա ասել է.
«Կարծում եմ՝ այո… հարցը դեռ լուծված չէ… պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ Արցախն ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ:
Դա նշանակում է՝ հարցի լուծումն առջևում է: Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, 2 բանից է կախված, մեկը՝ Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը՝ գեոպոլիտիկ հարաբերությունները տարածաշրջանում: Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձևավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները և բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում