Ռոհանի. Իրանը չի ցանկանում միջուկային զենք ունենալ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ընդգծելով, որ Իրանի պաշտպանական դոկտրինայում զանգվածային ոչնչացման կամ միջուկային զենքի համար տեղ չկա, հայտարարել է, որ դա իսլամական համակարգի վճռական որոշումն է․ Իրանը չի ցանկանում ունենալ միջուկային զենք: Այս մասին գրում է Pars Today-ը։
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկացել միջուկային զենք կիրառել: Այդ դիրքորոշումն այսօրվա մասին չէ: 1991թ առ այսօր, մենք խոսել ենք այդ մասին և այդ կապակցությամբ մշտապես եղել է ընդհանուր կարծիք: Մենք նպատակ չունենք մրջուկային զենք ստեղծել: Մենք ցանկանում ենք տիրապետել միջուկային տեխնոլոգիային և կտիրապետենք դրան, քանի որ դա մեր իրավունքն է»:
Նշելով, որ Իրանը նախկինում գործադրել և ներկայումս շարունակում է գործադրել պայմանագիրը, Ռոհանին հավելել է. «Մենք նպատակ չունենք ծավալել գաղտնի միջուկային գործունեություն: Ո՛չ երեկ, ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Դա մեր վճռական որոշումն է, ուզում են ԱՄՆ-ն ու Եվրոպան, թե՝ ոչ: Գերագույն առաջնորդի դիրքորոշումը, որը հայտարարվել է ֆեթվայի տեսքով, մեր սկզբունքն է, որը մենք երբեք չենք խախտի»:
Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն Իրանի ու վեց երկրների միջև ամիսներ տևած հետևողական ջանքերի արդյունքն է ու հավելել, որ այս համաձայնությունը դժվարությամբ է ձեռք բերվել:
«Մենք ՀԳՀԾ-ն ընդունում ենք այնպես, ինչպես այն կա և դեմ ենք դրանում որևէ փոփոխության: Եվ մենք, մեր խոսքի տերն ենք։ Եթե պատժամիջոցներն այսօր չեղարկվեն, Իրանը վաղն ևեթ կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը։ Իրանին անհրաժեշտ է մի քանի ժամ՝ պատժամիջոցները չեղարկելու դիմացի կողմի քայլերը ստուգելու համար»,- ասել է Ռոհանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան