Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը դատապարտում են Սիրիայում նավթային եկամուտների բռնագրավումը
Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը դատապարտում են Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Նավթահանքերը պետք է պատկանեն Սիրիայի կառավարությանը։ Այս մասին, Ria-ի փոխանցմամբ, ասվում է Սոչիում «Աստանայի ձևաչափով» հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ:
«Նրանք կրկնել են անընդունելիությունը նավթի եկամուտների ապօրինի բռնագրավման և փոխանցման հետ կապված, որը պետք է պատկաներ Սիրիայի Արաբական Հանրապետությանը», - ասվում է հայտարարության մեջ, որը լիագումար նիստում կարդացել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը:
Լավրենտևը նշել է, որ երաշխավոր երկրները համաձայն են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում երկարաժամկետ անվտանգության և կայունության ձեռքբերումը «հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան