Հուշարձանի պահապանն ազատվել է աշխատանքից
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Վազգեն Կարապետյանը ս․թ․ փետրվարի 17-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է Ստեփանավանի համայնքապետարանը՝ հղում անելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
«Պատճառը՝ օրերս Ստեփանավանի Սուրբ Նշան մատուռի տարածքում գտնվող սրբաբատկերներին առնչվող միջադեպն է։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում դեպքի առիթով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուսանկարներ էր տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գտնվող Սուրբ Նշան մատուռը։Այնտեղից դուրս էին հանել սրբապատկերները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում