Լինելու է երկու դատ. Վազգեն Մանուկյանը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին
«Լինելու է երկու դատ, առաջին դատում Փաշինյանը պատասխան է տալու կոռուպցիայի համար, երբ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, երկրորդը նոր կլինի պատերազմի, դավաճանության համար»,- այսօր Ազատության հրապարակում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այս ամբողջ ժամանակահատվածը ցույց է տվել, որ Փաշինյանը շատ վատ ղեկավար է և ո՛չ բանակը, ո՛չ էլ պետությունը չի կարող ղեկավարել:
Անդրադառնալով այսօր Գյումրիում շիրակցիներին տված Փաշինյանի խոստումներին՝ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նա իշխանությունը պահելու համար դիմում է պոպուլիզմի և տարբեր խոստումներ է տալիս, բայց խաբում է ժողովրդին:
ՀՓՇ առաջնորդը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն դառնում է վտանգավոր՝ երկրի ապագայի համար:
«Մի մարդ, որն ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել, հարգանք չունի ժողովրդի մոտ և արտաքին աշխարհում, նա որևէ օգուտ չի կարող բերել երկրին»,- հայտարարեց Մանուկյանը և հավելեց, որ Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլիներ հեռանալը:
Վազգեն Մանուկյանը գտնում է, որ Գյումրի այցի ժամանակ ժողովրդի ընդունելության կադրերը կազմակերպված ներկայացում էին և մարդկանց մի մասին այնտեղ տարել էին այլ համայնքներից:
Նկատելով, որ հասարակության մեջ միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք այդ ղեկավարի հանդեպ հարգանքով կվերաբերվեն՝ Մանուկյանը շեշտեց, որ դրան հակառակ այսօր բոլոր մասնագետները, գիտնականները, արվեստագետները, որոնք ամեն ինչ հասկանում են, որևիցե հարգանք իր նկատմամբ չունեն, իսկ ժողովուրդն էլ նրա կառավարման տարիներին ավելի լավ չի ապրել և Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլիներ գնալը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա