Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը 10 տոկոսով նվազել են․ ԱՀԿ
Փետրվարի 8-15-ին, նախորդ մեկ շաբաթվա համեմատ, աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը նվազել է 16 տոկոսով, իսկ մահացությունների թիվը՝ 10 տոկոսով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Անցյալ շաբաթ գրանցվել է վարակման 2,7 միլիոն նոր դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 16 տոկոսով քիչ է, և 81 հազար 340 մահվան դեպք, ինչը 10 տոկոսով է քիչ նախորդ շաբաթվա տվյալներից: Փետրվարի 15-ի տվյալներով, աշխարհում գրանցված է եղել 108 246 992 վարակման դեպք, 2 386 717՝ մահվան:
Հիվանդացության անկումը հատկապես նկատելի է Աֆրիկայում, Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Մահացության դեպքերն այդ տարածաշրջաններում նույնպես նվազել են:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. COVOD-19-ի դեմ ռուսական բոլոր երեք պատվաստանյութերն էլ արդյունավետ կօգտագործվեն
- ԱՀԿ. Չափազանց քիչ հավանական է, որ Covid-19-ը տարածվել է չինական լաբորատորիայից
- ԱՀԿ. Կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ է տարածվում
- ԱՀԿ. Ինչպես կարելի է հաղթահարել COVID-19-ի հանդեպ վախը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են