Թուրքը հղի կնոջ հետ ժպտալով սելֆի է արել ժայռի գագաթին ու ցած նետել նրան
Թուրք ամուսինը ժպտալով սելֆի է արել հղի կնոջ հետ, ապա նրան ցած նետել մոտ 1000 մետր բարձրությունից։ Այս մասին գրում է The Sun-ը։
40-ամյա Հաքան Այսալը ձերբակալվել է 2018-ի հունիսին՝ Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող հովտում արձակուրդում գտնվելու ընթացքում 32-ամյա կնոջ Սեմրա Այսալի և նրանց չծնված երեխայի սպանության համար:
Դատախազները պնդում են, որ Այսալն իր կնոջը հրել է ժայռից, որպեսզի կարողանա կանխիկացնել նրա կյանքի համար արված ապահովագրությունը:
Յոթ ամսական հղի կինը տեղում մահացել է։
Դատախազներն ասել են, որ «պատահարը» ամուսնու կողմից իրականացված սպանություն էր։
Ամուսնու դեմ «կանխամտածված սպանություն» հանցագործության համար նախապատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա ծրագրել է սպանությունը՝ ապահովագրությունից 40,865 ֆունտ ստերլինգ ստանալու համար:
Դատախազները պնդում են, որ ժայռի գագաթին երեք ժամ նստելու միակ պատճառն այն է, որ նա կարողանար համոզվել՝ տարածքում ոչ ոք չկա։
Մեղադրական եզրակացության մեջ նշվել է նաև, որ ամուսինը պահանջել է ապահովագրության վճարը որոշ ժամանակ անց, բայց այն մերժվել է, երբ բացահայտվել է հետաքննության մասին լուրը:
Քրեական բարձրագույն դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը դիտավորյալ սպանության համար: Այսալը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ կինը պատահմամբ է ժայռից ցած ընկել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան