Կայացել է Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը
Միջազգային մրցաշար կարելի է համարել Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունը: Տանտերերից բացի մասնակցում են նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի և Հայաստանի պատվիրակները:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
10 մետրանոց աշտարակացատկում առաջինը մրցելույթ ունեցան երկյակները ՝ սինքրոն մրցաձևի ցատկորդները: Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Վարդան Բայանդուրյան «թռչող զույգը» գրավեց երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով միայն տանտերերին:
Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ վերը նշած տղաները վաղը ՝ փետրվարի 18 –ին կմրցեն անհատական 10 մ աշտարակացատկում:
Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում մեդալների համար կպայքարեն եզրափակիչ մտած ջրացատկորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները