Օլիմպիական խաղերի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը կներկվի ոսկեգույն
Փարիզում սկսվել են Էյֆելյան աշտարակի վերանորոգման աշխատանքները։ ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ 2024թ․ կայանալիք ամառային օլիմպիական խաղերի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը կներկվի ոսկեգույն։
324 մետր բարձրությամբ համալիրի հիմնանորոգման գործընթացը մեկնարկել է 2019-ին և կտևի երեք տարի: Հին ներկերի շերտերը, որոնք անփոփոխ են մնացել 1968 թվականից, ամբողջովին կհեռացվեն:
Գուստավ Էյֆելի նախնական նախագծով նախատեսվում էր աշտարակը ներկել դեղին-շագանակագույն, գրեթե ոսկեգույն: Փարիզի իշխանությունները որոշել են իրականացնել ճարտարապետի գաղափարը:
Աշտարակը ներկվում է յոթ տարին մեկ: Սա քսաներորդ անընդմեջ աշխատանքն է և բյուջեի համար կարժենա 50 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ Էյֆելի տարածքում տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի, տրիատլոնի և բաց ջրերի լողի օլիմպիական մրցաշարերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան