Արսեն Բաբայան. Բոլորիդ սպասելու եմ Ազատության հրապարակում
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հայտարարում է՝ փետրվարի 20-ին ժամը 15-ին լինելու է Ազատության հրապարակում՝ մասնակցելու հանրահավաքին։
«Հանրահավաքի նպատակն այս իշխանություններին հեռացնելը։ Այս իշխանությունների հեռացումը Հայաստանի հանրապետության համար ամենակարևոր գործն է, որ մենք բոլորս պետք է անենք»,-ասում է Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նա կասկած է հայտնում, որ այս իշխանությունը հրաժարվել է Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ընդգծում է, որ իշխանությունները երկիրը տանում են բռնապետության, միապետության։
«Դրա համար նրանք բոլոր օրենքներում կատարում են այնպիսի փոփոխություններ, որոնք շատ շուտով ՀՀ քաղաքացիներին թույլ չեն տա քննադատել այդ իշխանություններին,խոսել այս իշխանության սխալներից»,-նշում է նա։
Նա մարտահրավերը փոխանցել է նույն կուսակցությունից Խաչիկ Գալստյանին, երգչուհի Սոֆի Մխեյանին, Ակսել Թևոսյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվություն և հայրենիքը սիրողները պետք է փետրվարի 20-ին լինեն Ազատության հրապարակում. Գեղամ Նազարյան
- Սմբատ Լպուտյան. Հաղթանակներով Հայաստան ունենալու համար փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում
- Չե՞ք հոգնել այս անբովանդակ, ապիկար և ստախոս իշխանությունից․Գևորգ Գրիգորյանը փետրվարի 20-ին սպասում է Ազատության հրապարակում
- Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը կոչ է անում փետրվարի 20-ին գալ Ազատության հրապարակ
- Շուշան Պետրոսյանը կոչ է անում փետրվարի 20-ին գնալ Ազատության հրապարակ
- Հայրենադավ իշխանություններից ազատվելու համար՝ փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում. Գագիկ Սարգսյան
- Հրամանատար Աշոտ Մինասյանը մտահոգ քաղաքացիներին փետրվարի 20-ին հրավիրում է Ազատության հրապարակ
- էլիբեգովա. Ազատության հրապարակում լինելու համար ունեմ երեք պատճառ
- Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Սուրեն Սարգսյան. Կլինեմ Ազատության հրապարակում
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին