Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից, փոխանցում է ermenihaber-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:
Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ` որպեսզի ավելի արդյունավետ դարձնեն Լեռնային Ղարաբաղի ճանապարհային և երկաթուղային հաղորդակցման ուղիները, որոնց վերակառուցման աշխատանքներն ընթանում են հունվարի 11-ի համաձայնագրից հետո:
Թուրքիայի նախագահն, անդրադառնալով Աղդամում հիմնված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությանը, նշել է, որ այն «բարեհաջող կերպով իրականացնում է հրադադարի ռեժիմի վերահսկումը»:
Էրդողանը պնդել է, որ հրադադարի պահպանման համար պետք է բոլոր հարցերում համատեղ ջանքեր գործադրել:
.
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան