Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է
Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է կայանար վաղը՝ փետրվարի 19-ին, Բաքվում, հետաձգվել է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման հետաձգման պատճառը չի նշվում, սակայն այն, ամենայն հավանականությամբ, կապված է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի ու վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարական հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին արդեն Բաքու է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարարը։
Փետրվարի 19-ի հանդիպումը լինելու էր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը:
Հիշյալ երկրների ԱԳ նախարարների միջև եռակողմ 8-րդ հանդիպումը կայացել էր 2019թ. Թբիլիսիում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան