Կառավարությունը 543 միլիոն դրամ ուղղեց կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման ծախսերի փակմանը
«Այս որոշմամբ մենք 954 մլն դրամ ուղղում ենք մեր նախկինում կայացված մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին հարցը:
Ըստ նախարարի՝ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32.5 մլն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին ուղղված 25-րդ աջակցության միջոցառման ապահովման համար:
Քերոբյանը տեղեկացրեց, որ 165 մլն դրամ էլ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը:
«Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ 114 միլիոն դրամն էլ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը:
Նրա խոսքով՝ մնացած 543 միլիոն դրամ էլ կհատկացվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման շրջանակներում դեկտեմբերի, հունվարի և փետրվարի խնամքի և սննդի ծախսերի փակմանը:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թվականի հարսանիքների պարտքերի փակումը Փաշինյանը համարում է տնտեսության վերականգնման նշան
- Այսօրվա նիստում կառավարությունը ԱԺ ջեռուցման համակարգի հիմնանորոգման ծախսերը կհասցնի 224 մլն դրամի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան