«Հինգ կոպեկանոց» դատական հայց Էրդողանի դեմ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձյալ դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին: Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Քըլչդարօղլուի հասցեին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովի ժամանակ Հյուսիային Իրաքի (իրաքյան Քուրդիստա) տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայողի ոչնչացման դեպքի առթիվ մեղադրել էր Էրդողանին՝ հայտարարելով, որ այդ 13 զոհի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը Էրդողանն է։
Թուրքիայի նախագահը իրեն ուղղված մեղադրանքին ի պատասխան ընդդիմադիր գործչին անվանել է «Աներես, անդաստիարակ հարիֆ»։
Քըլըչդարօղլուն իրեն վիրավորելու համար Էրդողանի դեմ 5 ղուրուշ (կոպեկ) փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել և հայտարարել, որ մինչև վերջ պաշտպանելու է զոհվածների իրավունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան