Խնդիր սուր է Որոտանում. Ղուկասյան
«Այս տարվա համար հատկացվել է արդեն 900 միլիոն դրամ, որը 9 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է»,- կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վերջինս կառավարության անդամներին հորդորեց ուշադրություն դարձնել, որ արդեն երկու տարի է, ինչ խաղողագործները ճանապարհներ չեն փակում, խաղող չեն թափում:
«Այնուհանդերձ, հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի ու գինու արտահանման հարցում, կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որպեսզի մենք կարողացանք մթերման ամբողջականությունն ապահովել ու չթողնել, որ մեր գյուղատնտես գործընկերները լուրջ խնդրի առջև կանգնեն»,-հայտարարեց նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ տարի խաղող մթերողներն ընդհուպ մինչև տարայի խնդիր ունեին և մթերման գործընթացում խրախուսելու համար սուբսիդավորում էին արել:
Էկոնոմիկայի նախարարն էլ հայտնեց, որ մթերումը վերահսկելու լուրջ խնդիրներ են առաջացել, և արդեն թվային մեթոդների կիրառման անհրաժեշտություն կա գործընթացի մոնիթորինգի հարցում:
«Արդեն երեք մարզում ավարտված է խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը: Նախատեսում ենք այս տարի մյուս երկու մարզերում ևս ավարտել, որի արդյունքում կունենանք ամբողջական պատկեր խաղողի տնկարկների մասով և բջջային հավելվածի միջոցով կկարողանանք արդեն փակել այն շղթան, որի միջոցով կկարողանանք վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Սյունիքի մարզի գյուղոլորտի վիճակին՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ հայտնեց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների և անասնապահության հետ կապված խնդիրներ ունեն:
Վերջինս նկատեց, որ գյուղացիները նախկինում անասնապահական աշխատանքները ծավալում էին ավելի լայն տարածություններում, որի հնարավորությունն այսօր չունեն:
Ղուկասյանի խոսքով՝ խնդիր սուր է Որոտանում, որի վարչական շրջանը շատ փոքր է:
Նա հավաստիացրեց, որ խնդիրը լուծելու համար էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում են, շուտով կունենանք վերջնական լուծումներ՝ ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի հետ կապված:
Ռոբերտ Ղուկասյանը հավաստիացրեց, որ կառավարության հաջորդ նիստում կունենան վերջնական որոշումներ:
Վերջինս նաև հայտնեց, որ Սյունիքում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- 470 մլն դրամ՝ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու համար
- Կառավարությունը 543 միլիոն դրամ ուղղեց կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման ծախսերի փակմանը
- 2020 թվականի հարսանիքների պարտքերի փակումը Փաշինյանը համարում է տնտեսության վերականգնման նշան
- Այսօրվա նիստում կառավարությունը ԱԺ ջեռուցման համակարգի հիմնանորոգման ծախսերը կհասցնի 224 մլն դրամի
- Խաղողի մթերումը նախորդ տարվա նկատմամբ 30 տոկոսով ավելի է եղել. նախարար
- Արարատում նախարարին վստահեցրել են՝ ևս 15 օր խաղող կմթերեն
- Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տոննա խաղող
- Խաղողագործները ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան