Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարին հրաժարական է տվել՝ այն բացատրելով թիմի հետ ունեցած տարաձայնություններով։ Այս մասին նա հայտարարել է կառավարության վարչությունում հատուկ ճեպազրույցում, գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ես որոշում կայացրեցի թողնել իմ պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, քանի որ համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի հետագա տնտեսական զարգացման և բոլոր տեսակների ճգնաժամերի հաղթահարման ամենամեծ ռիսկն է», - ասել է Գեորգի Գախարիան:
Գախարիան նշել է, որ իր որոշումը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի կալանավորման որոշման հետ:
Գախարիայի խոսքով, հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է:
Հիշեցնենք, որ Գախարին վերանշանակվել էր վարչապետի պաշտոնում՝ նախորդ տարվա վերջին Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին