Վրաստանի ՆԳՆ-ն հետաձգում է ընդդիմադիր Մելիի ձերբակալությունը, որի պատճառով վարչապետը հրաժարական էր տվել
Վրաստանի ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ղեկավար Նիկա Մելիին բերման ենթարկելու փորձերը, երբ այն հանգեցրեց վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Վարչապետի հրաժարականի հետ կապված՝ ՆԳ նախարարությունը ժամանակավորապես հետաձգել է նախանշված միջոցառումները Նիկանոր Մելիի գործով», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով իր անհամաձայնությունն իշխող թիմի հետ Մելիին կալանավորելու փորձերի վերաբերյալ: Ըստ Գախարիայի, դա հանգեցնում է բևեռացման և կարող է երկրում իրավիճակի ապակայունացման պատճառ դառնալ:
Վրաստանի ոստիկանությունը հինգշաբթի օրը փորձել է բերման ենթարկել Մելիին, որը արդեն երրորդ օրն էր գտնվում էր ՄԱՇ-ի գրասենյակում, բայց շենք չկարողանալով մտնել, լքեցլ էին տարածքը: Ներքին գործերի նախարարությունը կատարում է դատարանի որոշումը, որը չորեքշաբթի ընտրեց ընդդիմադիրի ազատազրկման որոշումը այն բանից հետո, երբ նա հրաժարվեց 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գրավ վճարել 2019թ. հունիսին խորհրդարան ներխուժելու փորձի դեպքով կայացրած դատարանի որոշման համար: Մելին գործը համարում է քաղաքական և չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը:
2020թ.-ի դեկտեմբերին «Միացյալ ազգային շարժումը» գլխավորած Մելիի դեմ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ. հունիսին: Նա մեղադրվում է 2019 թ. հունիսի 20-ին և 21-ին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու մեջ, որոնք ավարտվեցին խորհրդարանի շենք ներխուժելու փորձով: 2019 թ. հունիսին դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակեց և կարգադրեց էլեկտրոնային ապարանջան կրել, բայց 2020թ. նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի ժամանակ, նա ցուցադրաբար հանեց ապարանջանը և նետեց : Դրանից հետո դատախազությունը միջնորդեց դատարանին ավելացնել գրավի չափը, ինչը Մելին հրաժարվեց անել ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եթե քաղաքական գործիչը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին