2020 թվականի հարսանիքների պարտքերի փակումը Փաշինյանը համարում է տնտեսության վերականգնման նշան
Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս, քանի որ փետրվար ամսվա առաջին 15 օրվա տվյալներով հսկիչ դրամարկղային հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի քան նախորդ տարի, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է12 տոկոսով կամ 31.4 մլր դրամով:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շտապեց պարզաբանել, որ 31,4 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառմանը, արտադրության և ծառայությունների մատուցման:
Նրա խոսքով 604 հազար գործարքից 483 հազարը ՀԴՄ կտրոններով է արվել, իսկ 128 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերով: Այդ տվյալից պարզ դարձավ, որ բնակչությունը սկսել է շատ սնունդ գնել, ինչն էլ թվերի աճի է բերել:
«Գիտենք, որ շատ տիպի սպառումներ, օրինակ, հարսանիքներ և նման միջոցառումներ հետաձգված են եղել և հիմա կուտակված պարտքերն են մարվում»,- պարզաբանեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և խորհուրդ տվեց ուշադիր լինել և շարունակել տնտեսության սուբյեկտների աջակցության ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան