Կինը նիհարել է 64 կիլոգրամ՝ չհրաժարվելով իր սիրած կերակուրներից
Մեծ Բրիտանիայի բնակիչ Դոննա Գրիֆիթսը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել նիհարել 64 կիլոգրամ: Daily Express-ի լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Կինը խոստովանել է, որ միշտ սիրել է ուտել:
Գրիֆիթսը նախաճաշին ուտում էր վեց կտոր տապակած հաց, այն լրացնում չիպսերով, շոկոլադով և խմում էր շատ գազավորված ըմպելիք: Երրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո նրա քաշը հասավ գրեթե 140 կիլոգրամի, որը դարձավ նիհարելու որոշման պատճառ: Այս քաշի պայմաններում նա իրեն անհարմար ու անվստահ էր զգում: Ծնկներն ու արմունկները ցավում էին: Գրիֆիթսը չեր կարողանում երեխաների հետ ժամանակ անցկացնել:
Նախ նա գրանցվեց նիհարել ցանկացողների ակումբում, այնուհետև փոխեց իր ապրելակերպը, ավելի ակտիվացավ և հրաժարվեց ոչ առողջ սննդից:
Կինը չկարողացավ հրաժարվել չինական և հնդկական խոհանոցի իր սիրելի ուտեստներից: Դրա համար ընդամենը սովորեց դրանք պատրաստել տանը և ավելի առողջ եղանակով՝ դադարեցնելով շաբաթը երեք անգամ դրանք սրճարանից գնելը:
Արդյունքում՝ նա կարողացավ նիհարել մինչև 76 կիլոգրամ և ավելի ինքնավստահ դարձավ: Այժմ նա ցանկանում է բացել առողջ սննդի սեփական սրճարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան