Այսօրվա նիստում կառավարությունը ԱԺ ջեռուցման համակարգի հիմնանորոգման ծախսերը կհասցնի 224 մլն դրամի
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային 30 հարից զեկուցվող է միայն 2-ը և ևս 2-ը գաղտնի է:
Գործադիրն այսօր որոշում կընդունի ԱԺ բյուջեում վերաբաշխում կատարել և 123 մլն դրամ հատկացնել խորհրդարանի շենքի ջեռուցման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության 2020թ N 1017-Ն որոշմամբ ԱԺ-ին այդ նպատակով արդեն հատկացրել էր 101 մլն դրամ: ԱԺ աշխատակազմի կողմից նշված աշխատանքների ձեռք բերման նպատակով իրականացվել է գնման գործընթաց, սակայն հաղթող մասնակիցը հրաժարվել է կնքել պայմանագիրը։ Այդ պատճառով էլ կառավարությունը որոշել է կրկնապատիկից ավել մեծացնել ջեռուցման համակարգի հիմնանորոգման ծախսերը:
Չզեկուցվող երկու նախագծով հարկային արտոնություն է տրվում «ԱՐ․ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Նախկինում 15 մլրդ դրամի հումքի և սարքավորումների ներմուծմանը գումարվել է ևս 5 մլրդ դրամի նոր ապրանքները և դրանց ներմուծման համար մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով կհետաձգվի:
Նմանատիպ արտոնություններ են տրվում նաև «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան