Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
Ռուս սակրավորները մոտ 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում: Այդ տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:
ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմն աշխատանքներ է իրականացրել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի տարածքում՝ պայթուցիկ առարկաներից տարածքը մաքրելու ուղղությամբ:
Ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթուցիկ առարկա, այդ թվում՝ 122 մմ բարձր պայթյունավտանգ հրետանային արկեր և կոմուլյատիվ տանկային զինամթերք:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիձա» զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չի եղել տարհանել, ոչնչացվել է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ:
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1,419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1,361 բնակելի շինություն, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության կառույց, ինչի արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է 24,453 պայթուցիկ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և չեզոքացրել են 24 հազար պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք
- ՌԴ-ն սակրավորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան