470 մլն դրամ՝ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու համար
Կառավարության այսօրվա նիստում բյուջեի վերաբաշխում կատարվեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում բնակարաններից զրկված գյուղացիներիրը խնդիրը լուծելու համար:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ հունվարին կոմիտեի մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները, իսկ նույն ամսի 29-ին Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցությունը, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր:
Հայտնելով, որ փետրվարի սկզբից մեկնակել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները՝ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ առաջիկայում պետք է սկսվեն 13 բնակելի տների տեղակապման և շինաշխատանքները:
«Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները և այնպես կարվի, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը»,-հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը:
Վերջինս հայտնեց, որ ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում և առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն և առանց ասֆալտապատման ճանապարհը, երկրորդ փուլում՝ 2022 թ., կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները, իսկ երրորդ փուլում հնարավոր է արտադրական նշանակության որոշ կառույցներ ունենալու անհրաժեշտություն առաջանա:
«Առաջին երկու փուլերի գնահատականը, կկազմի մոտ 700 մլն դրամ»,- հայտարարեց Ղուլարյանը և հավելեց, որ իր ներկայացրած կառավարության որոշումով նախատեսվում է պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 543 միլիոն դրամ ուղղեց կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման ծախսերի փակմանը
- 2020 թվականի հարսանիքների պարտքերի փակումը Փաշինյանը համարում է տնտեսության վերականգնման նշան
- Այսօրվա նիստում կառավարությունը ԱԺ ջեռուցման համակարգի հիմնանորոգման ծախսերը կհասցնի 224 մլն դրամի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին