Նախագահությունը ստանձնելուց հետո Բայդենն առաջին անգամ զանգահարել է Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 17-ին: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Բայդենը ողջունել է Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը և ընդգծել է «Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմավարական համագործակցության ամրապնդումը՝ տարածաշրջանային բոլոր խնդիրների, այդ թվում` Իրանի շուրջ»։
Իսրայելական կողմը նշել է, որ զրույցը եղել է «շատ ջերմ և ընկերական» և տևել է մոտ մեկ ժամ: Քաղաքական խնդիրներից զատ, Բայդենը և Նեթանյահուն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը:
Ջո Բայդենը, մասնավորապես, հայտնի է որպես վիճելի տարածքներում իսրայելական բնակավայրեր ստեղծելու քաղաքականության քննադատ, որին աջակցում էր ԱՄՆ նախկին նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա