Կրեմլը Ուկրաինան անվանում է ոչ բարեկամ երկիր ու արևմտյան երկրների քաղաքական նախագիծ
Կրեմլը Ուկրաինայում տեսնում է արևմտյան երկրների քաղաքական նախագիծ։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն, իհարկե, ճանաչում է ուկրաինական պետությունը, բայց միևնույն ժամանակ, իրոք, ուկրաինական պետությունը՝ սկսած այն պահից, երբ Ուկրաինայում տեղի ունեցավ ուժային հեղաշրջում մի շարք արևմտյան երկրների մասնակցությամբ, Ուկրաինան վերածվեց հենց այս արևմտյան երկրների նախագիծը: Մենք տեսնում ենք այդպիսի տարրեր», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ Ուկրաինան Ռուսաստանի համար բարեկամ պետություն չէ:
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, որը մեզ համար բարեկամ պետություն չէ: Մենք գալիս ենք այս եզրակացության՝ դատելով հակառուսական գործողություններից, որոնք անընդհատ գերակշռում են Ուկրաինայի ղեկավարության քաղաքականության մեջ», - ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում