Թշնամին առանձնակի վայրագություններ է ցուցաբերում Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների նկատմամբ
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում՝ Artsakh Monuments-ը հայտնում է. «Դատելով մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներից ու ականատեսների վկայություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին:
Բարբարոսություններ են կատարվում զոհված ազատամարտիկների գերեզմանոցների նկատմամբ: Նրանք կոտրել ու տապալել են Տողի 2-րդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքում ամփոփված, արցախյան ազատամարտի ականավոր գործիչ, ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Վիգեն Գրիգորյանի և ազատամարտի ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արմենչոի գերեզմանաքարերը: Հողին է հավասարեցվել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը: Ավերվել են Թալիշ, Քարին տակ, Մոխրենես, սրբապղծվել՝ Զարդանաշեն, Ավետարանոց գյուղերի արցախյան ազատամարտի հուշակոթողները, առանձին քաչքարեր տարբեր գյուղերում:
Թշնամին այժմ պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Արցախ․ ՌԴ ԱԳՆ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին
- Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը
- Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան