Ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ․ Արցախի ՊԲ-ի պարզաբանումը
Արցախի ՊԲ-ն արձագանքում է զինծառայողի մոր ահազանգին՝ առ այն,որ Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում։
«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում:
Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է և նրանք սառնամանիքին մնացել են դրսում։