Ովքե՞ր կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու հնարավորություն կունենան
«Կորոնավիրուսի դեմ պետպատվերի շրջանակում կարող են պատվաստվել ռիսկային խմբում ներառված քաղաքացիները։ Արդեն հաստատվել է այդ ցանկը»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը մանրամասնեց՝ պետական պատվերի շրջանակում կորոնավիրուսային պատվաստանյութ կստանան 65 տարին լրացած անձինք, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները և փակ հաստատություններում գտնվող շահառուները։
Անահիտ Ավանեսյանը հստակեցրեց նաև՝ երեխաներն այս պահին պարտադիր պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։
«Պատվաստումները չեն կրելու պարտադիր բնույթ։ Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները տրամադրվում են։ Ու, իհարկե, Հայաստան ներմուծվող պատվստանյութերը գնահատվելու են մասնագիտական խմբի կողմից, կգնահատվի դրանց արժեքը, ազդեցությունը, բոլոր կողմնակի երևույթները։ Ասեմ, որ արդեն փոքր թվով պատվաստումներ սկսվել են»,- ասաց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ լայնածավալ պատվաստումներ կիրականացվել մարտ ամսից սկսած։
Նա նաև նշեց, որ Հայաստանում մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերին։
Թե պետությունը որքան գումար է հատկացնելու պատվաստանյութ գնելու համար, Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս փուլում դեռ չի կարող հստակ ինֆորմացիա տրամադրել։
Հայնի չէ նաև, թե պատվաստանյութն ինչ արժեք կունենա քաղաքացիների համար, որոնք հնարավորություն չունեն պետական պատվերի շրջանակում այն ստանալու։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնքել է ՔՈՎԻԴ-19 Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը
- ԱՀԿ. COVOD-19-ի դեմ ռուսական բոլոր երեք պատվաստանյութերն էլ արդյունավետ կօգտագործվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին