Արտակ Թովմասյանը և IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել ՀՀ հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր
«Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, ով IT ոլորտում բազմաթիվ նախագծերի հեղինակ է և ունի մեծ ներդրումներ ու բիզնես հետաքրքրություններ նշված ոլորտում, իր թիմի և IT այլ առաջատար մասնագետների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է, թե ինչպես պետության համար ապահովել առավել արդյունավետ կառավարում ու թափանցիկ մենեջմենթ, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որպեսզի այդ գործընթացը կախված չլինի այս կամ այն անձի ցանկությունից։ Հիմնադրամից հայտնում են, որ աշխատանքային քննարկումից հետո Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ հետևյալ քայլերը.
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
. Պետական կառավարման համակարգի կենտրոնացված էլեկտրոնային կառավարում,
. Բարձր տեխնոլոգիաներով ռազմարդյունաբերության վերազինում,
. Որպես առաջատար տեխնոլոգիական երկիր` դիրքերի ամրապնդում,
. Կադաստրի գործառույթներում առաջատար տեխնոլոգիաների պարտադիր ներդրում եւ
կիրառում,
. Առաջատար տեխնոլոգիաների կիրառում գյուղատնտեսության ոլորտում,
. Ֆինանսատնտեսական ոլորտում առաջատար տեխնոլոգիաների համալրում,
.Կրթության ոլորտում տեխնոլոգիական արդիականացում,
. Գիտության խթանում բարձր տեխնոլոգիաներով,
.Աշխատանքի եւ աշխատուժի վերաորակավորում։
Այս կետերից յուրաքանչյուրն առավել համապարփակ կներկայացվի և կդրվի քննարկման հանրային լայն շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան. Կփորձենք լուծել Շուռնուխի ու Որոտանի բնակիչների խնդիրները
- Այսօրվա դրությամբ 17 ուժին միանալու ցանկություն չունենք. Արտակ Թովմասյան
- Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան
- Կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան
- Արտակ Թովմասյան. Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա
- Արտակ Թովմասյան. Հայաստանում այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների
- Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին. Միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար
- Արտակ Թովմասյան. Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական։ Զարգացում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին