Բելառուսում լրագրողները երկու տարվա ազատազրկման դատապարտվեցին՝ հանրահավաքներն ուղիղ լուսաբանելու համար
Լրագրողներ Դարյա Չուլցովան և Եկատերինա Անդրեևան երկու տարվա ազատազրկման են դատապարտվել։ Այս մասին, interfax-ի հաղորդմամբ, հայտնել է Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան:
«Լրագրողներ Դարիա Չուլցովան և Եկատերինա Անդրեևան պատժվել են երկու տարվա ազատազրկմամբ: Այս որոշումը կայացրել է Ֆրունզենսկի շրջանի դատավոր Նատալյա Բուգուկը», - ասված է հայտարարության մեջ:
Լրագրողներին դատել են Բելառուսի քրեական օրենսգրքի հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպում և պատրաստում հոդվածի համաձայն:
Լրագրողներ ձերբակալվել էին 2020 թվականի նոյեմբերի 15-ին՝ Մինսկում կայացած չարտոնված բողոքի ցույցի ժամանակ: Նրանք ուղիղ հեռարձակում էին իրականացնում Belsat հեռուստաալիքով՝ Սմորգովսկի փողոցի շենքի 14-րդ հարկի բնակարանից՝ այսպես կոչված «փոփոխությունների հրապարակի» տարածքում, որտեղ նրանց հրավիրել էին տերերը: Այդ օրը «հրապարակում» անվտանգության ուժերը բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդու և օգտագործել հատուկ միջոցներ:
Հետաքննությունը պնդում է, որ Անդրեևայի և Չուլցովայի գործողությունները հանգեցրել են 13 ավտոբուսային երթուղիների, երեք տրոլեյբուսի և երեք տրամվայի երթուղիների դադարեցմանը: Մինսկտրանս պետական ձեռնարկությանը պատճառված վնասը գնահատել է 11,562 բելառուսական ռուբլի և 14 կոպեկ (ավելի քան 4,4 հազար դոլար): Իրավապաշտպանները Անդրեևային և Չուլցովային ճանաչում են որպես քաղբանտարկյալներ:
Արդեն վեց ամիս է, ինչ Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ 2020 թ. օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքների: Հաղթող է ճանաչվել պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1994 թվականից: Ընդդիմությունը ընտրությունների արդյունքները համարում է կեղծված:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա