Էդ ֆելյետոնը գրելիս ոչ ոք գետինը չմտա՞վ. Վարոսյանը՝ Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրելու մասին
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը, որ նախկինում պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի շահերը, արձագանքելով Մեղրիի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործին գրում է.
«Հիմա էլ ընկան Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետևից...
Դատախազությունն այսօր ֆելյետոն հրապարակեց այն մասին, թե համայնքապետի «անգործության» հետևանքով 13 տարվա ընթացքում համայնքին պատճառվել է 3․692․500 ՀՀ դրամի վնաս: Թե բա ինչ-որ մեկը հող է վարձակալել համայնքից, հետո հանձնել է ենթավարձակալությամբ ուրիշի, բլա բլա բլա, ֆլան ֆստան։
Արա՛, այ շոումեններ, մի հատ իջեք Մեղրի, հարցրեք, թե այդ տարիների ընթացքում Մխիթարն ինչեր ունի արած այդ տարածքի համար, մի հատ Մեղրու գնդի կողքով անցեք ու հարցրեք, թե մեր զինված ուժերի այդ ստորաբաժանման համար մինչև հիմա ինչ է անում համայնքի ղեկավարը, կամ պատերազմի օրերին նույն գնդի հետ միասին որտեղ էր ու ինչպես վիրավորվեց, մի զլացեք` պարզեք, թե երբ ու ով է կառուցել Նախիջևանի սահմանային դիրքեր տանող ճանապարհներն ու գցեք-բռնեք, թե դա ինչ գումարի գործ է։
Լավ, մարդ կարա՞ այս աստիճանի ազգադավ լինի։ Ախր ո՞ւմ եք ձեռ առնում, մե՞զ, թե ձե՞զ։ Լավ էդ 3 միլիոն դրամի ֆելյետոնը գրելիս ոչ ոք գետինը չմտա՞վ։ Կամ կարծում եք որևէ մեկի համար պարզ չէ՞, որ սա քաղաքական էժան պատվեր է կապված Սյունիքի համայնքապետերի հայ լինելու ու տղամարդ լինելու հետ։
Ամոթ է, արա՛, ամոթ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող, պատերազմում վիրավորում ստացած Մեղրիի քաղաքապետի դեմ քրգործ է հարուցվել
- Մեղրիի բնակչությունն անհանգստացած է, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, երկաթգիծ է լինելու, թե՞ այլ բան․ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա