ՕԵԿ-ն այլևս գոյություն չունի. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններին չի մասնակցի։ ՕԵԿ-ի փոխարեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Բաղդասարյանի ձևավորած «Հայկական վերածնունդ» նոր միավորումը։ Այս մասին երեկ Գյումրիում հայտնել են ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ ՀՎ-ի Գյումրիի գրասենյակի բացման ժամանակ։ Ըստ նրանց՝ «Հայկական վերածնունդին» են միացել ավելի քան 120 հասարակական կազմակերպություններ ու մեկ տասնյակ կուսակցություններ։ Ինքը՝ Բաղդասարյանը, հայտարարել է, թե նոր միավորը ստեղծելու և հասարակական-քաղաքական ուժերին համախմբելու նպատակը ժողովրդի մեջ հավատի վերականգնումն է առ այն, որ այս երկրում պետք է և հնարավոր է փոփոխություններ իրականացնել և հայ ազգին ազատել այս ստրկական վիճակից, որի մեջ այսօր գտնվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին