ԻԼԻՊ-ից ձերբազատվելու համար, թուրքերը նախ պետք է ազատվեն Էրդողանից. Սասունյան

Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:

Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով ԻԼԻՊ-ին ցուցաբերած թուրքական աջակցության մանրամասները: Դանիել Փայփսը, «Վաշինգտոն թայմս»-ում հրապարակված «Թուրքիայի աջակցությունը ԻԼԻՊ-ին» իր հոդվածում տեղեկացնում է, որ «Թուրքերն ավելի շատ բաներ են տրամադրել, քան պարզապես սահմանի հատումը. նրանք ապահովել են ԻԼԻՊ-ի եկամուտի, մատակարարումների, վերապատրաստման և զենքի առյուծի բաժինը»: Փայփսը նաև բացահայտել է, որ ԻԼԻՊ-ի վիրավոր զինյալները բուժում են ստացել թուրքական հիվանդանոցներում, և Թուրքիան ԻԼԻՊ-ին վճարել է 800 միլիոն դոլար նավթի ապօրինի առաքման համար:

Փոխնախագահ Ջո Բայդենը անցյալ տարվա հոկտեմբերին Հարվարդի համալսարանում ունեցած իր ելույթում հաստատեց Թուրքիայի կործանարար դերը իսլամիստ ահաբեկիչների աջակցման գործում. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Էմիրաթները «հարյուր միլիոնավոր դոլարներ և հազարավոր տոննա զենք են նվիրաբերել յուրաքանչյուրին, ով կպայքարի Ասադի դեմ, սակայն այդ մարդիկ, որոնք ստանում էին՝ բոլորը Նուսրա, Ալ-Քաիդա խմբավորումներից էին և աշխարհի տարբեր մասերից եկած ջիհադական ծայրահեղական տարրեր էին»: Փոխնախագահը նաև բացահայտեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնավոր զրույցում իրեն ասել է. «Դուք ճիշտ էիք: Մենք շատ շատերին թույլ տվեցինք անցնել»: Բայդենը հետագայում ներողություն խնդրեց իր հրապարակային ելույթի համար, որպեսզի մեղմի Էրդողանի զայրույթը:

Միտչել Պրոտերոն McClatchyDC.com կայքից, օգոստոսի 24-ին ապշեցուցիչ բացահայտումով տեղեկացրեց, որ թուրքական հետախուզությունը ահազանգել էր իսլամիստ ահաբեկիչներին, որ ամերիկյան վերապատրաստում ստացած մի խումբ զինյալներ պատրաստվում են Թուրքիայից անցնել Սիրիա: ԱՄՆ վերապատրաստման 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի 54 շրջանավարտներից շատերին ժամանելուն պես Ալ-Քաիդայի Նուսրա ճակատը անմիջապես կանգնեցրեց և առևանգեց...

Անցյալ ամիս, երբ Թուրքիան վերջապես համաձայնեց միանալ ահաբեկչության դեմ պատերազմին և «թույլ տվեց» Միացյալ Նահանգներին Ինջիրլիքի ռազմակայանից հրթիռակոծել ԻԼԻՊ-ի թիրախները, ԱՄՆ պաշտոնյաների նախնական ցնծությունը վերածվեց սոսկումի, երբ նրանք հասկացան, որ թուրքական ռազմական առաջնահերթությունը Իրաքում և Սիրիայում քրդերին, այլ ոչ թե ԻԼԻՊ-ին հարվածելն էր: Թուրքիան, հարվածելով քուրդ գրոհայիններին, ըստ էության, օգնում էր ԻԼԻՊ-ին, քանի որ քրդերը ԱՄՆ-ի միակ վստահելի ռազմական գործընկերներն էին այդ տարածքում:

Ցանկանալով խոչընդոտել անկախ Քուրդիստան ստեղծելու քրդերի վաղեմի երազանքը, քրդերի դեմ Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում լայնածավալ արյունալի հարձակումներ սանձազերծելով, Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 1-ին թուրք ընտրողները կօգնեն նրան վերականգնել իր կուսակցության՝ այս տարվա հունիսի ընտրություններում կորցրած խորհրդարանական մեծամասնությունը: Ի դժբախտություն Էրդողանի՝ քրդերի դեմ հարձակումները բացասական արձագանք գտան շատ թուրք քաղաքացիների շրջանում, որոնք կորցրել էին բանակում ծառայող իրենց սիրելիներին՝ պարզապես Նախագահի քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար...

Հուսահատության մեջ հայտնված Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել ևս մեկ հնարքի: Տեսնելով, որ քրդերի ռմբակոծումը չի ստեղծում ակնկալվող հանրային աջակցություն առաջիկա ընտրություններում, նա կարող է հրամայել զանգվածային հարձակումներ ձեռնարկել քրդերի դեմ ամբողջ Արևելյան Թուրքիայում: Իսկ հետո որպես պատրվակ օգտագործելով քաղաքացիական պատերազմը՝ արտակարգ դրություն հաստատել, կասեցնել խորհրդարանը և կառավարել կղերապետական օսմանյան սուլթանի երկաթե բռունցքով...

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել կանգնեցնելու իրենց իսկ ստեղծած հրեշին, մինչ նա կոչնչացնի ամեն ինչ իր ճանապարհին: Էրդողանը լուրջ սպառնալիք է իր սեփական քաղաքացիների՝ թուրքերի, քրդերի և այլոց համար, ինչպես նաև ապակայունացնող ուժ է ամբողջ տարածաշրջանի համար: Արևելյան Թուրքիայում քուրդ բնակչության վրա վայրագ հարձակումները լավագույն փաստն են, թե ինչու քրդերն արժանի են անկախ պետականության և չեն կարող այլևս հանդուրժել թուրքական դաժան վարչակարգը...

Օբամայի վարչակազմը պետք է հետևի Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և 2005-2009 թվականներին պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանի իմաստուն խորհրդին: «Նյու Յորք թայմս» թերթում օգոստոսի 27-ին հրապարակված իր հոդվածում Էդելմանը առաջարկում է, որ Միացյալ Նահանգները «սահմանափակի Թուրքիայի մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներում, կրճատի հետախուզական համագործակցությունը և մերժի ամերիկյան աջակցությունը Թուրքիային միջազգային ֆինանսական հաստատություններում»: Այս և շատ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, մինչև նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Նյու Յորք թայմս»-ի խմբագրական խորհուրդը օգոստոսի 31-ի խմբագրականում Էրդողանի քաղաքական հնարքները բնութագրեց որպես փորձ՝ «փրկելու իր հավակնությունները՝ ավտորիտար կառավարումը և մեծապես ընդլայնված լիազորությունները շարունակելու համար»:

Սիրիայում և Իրաքում ահաբեկչության հիմնախնդիրը սահմանափակելու, այդ երկրներում կայունությունը վերականգնելու և Թուրքիայի ներսում աճող արյունահեղությունը դադարեցնելու համար, թուրք ժողովուրդը չպետք է թույլատրի, որ Էրդողանի կուսակցությունը վերականգնի իր կորցրած խորհրդարանական մեծամասնությունը...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի խոսքոից՝ կից գրելով․ «Արդարության բանաձևը՝ Աստծուց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}