Մարս մոլորակը «գրավելու» փորձերը
Այսօր՝ 2021 թ.-ի փետրվարի 18-ին նախատեսվում է «Perseverance» տիեզերագնացով վայրէջք կատարել Մարսի վրա: «ՏԱՍՍ»-ը նյութ է պատրաստել մարսագնացների կողմից մոլորակի ուսումնասիրության մասին։
Այսպես, մինչ օրս դեպի Մարս մոլորակ թռիչքներ են կատարել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի տիեզերագնացները: Բայց միայն ԱՄՆ-ն է կարողացել հաջողել՝ Կարմիր մոլորակ տանող պատնեշը որոշ չափով հաղթահարելու առումով։
2021 թվականի մայիսին Չինաստանը նախատեսում է իր առաջին մարսագնացն ուղարկել դեպի մոլորակ։
2022-ին նախատեսվում է կյանքի կոչել «ExoMars-2022» ռուս-եվրոպական առաքելությունը, որի շրջանակներում մոլորակ կուղարկվի եվրոպական առաջին մարսագնաց Ռոզալինդ Ֆրանկլինը:
Նշվում է, որ ինքնաշարժ մեքենաներ Մարս ուղարկելու առաջին փորձը կատարվել է Խորհրդային Միության կողմից: 1971-ի մայիսին 9 օրվա տարբերությամբ գործարկված նույնական «Մարս-2» և «Մարս-3» ավտոմատ կայանները տիեզերք են ուղակել մինի-մարսագնացների։
Այնուամենայնիվ, առաջին մարսագնացը 1971 թվականի նոյեմբերի 27-ին կործանվել է՝ Մարս վայրէջք կատարելու ժամանակ: Իսկ ահա «Մարս-3» կայանը 1971 թվականի դեկտեմբերի 2-ին փափուկ վայրէջք է կատարել մոլորակի վրա, բայց փոշու փոթորկի պատճառով դրա հետ կապը ընդհատվել է Երկրին տվյալների փոխանցման մեկնարկից 14,5 վայրկյանից հետո: Սովետական ինքնագնաց փոխադրամիջոցը կշռել է 4,5 կգ, ունեցել է 25 սմ երկարություն, 22 սմ լայնություն և 4 սմ բարձրություն:
Կարմիր մոլորակը «գրավելու» առաջին հաջող առաքելությունն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից: «Sojourner» տիեզերագնացը Մարս էր դուրս բերվել 1997 թվականի հուլիսի 4-ին։ Մարսագնացի երկարությունը 65 սմ էր, լայնությունը`48 սմ, բարձրությունը` 30 սմ, իսկ քաշը`10,5 կգ։