ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Ադամ Շիֆը քննարկել են ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա
Փետրվարի 17-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մշտական աջակցության և անխոնջ ջանքերի համար` հայկական խնդիրներին Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ:
ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և հսկայական մարդասիրական ճգնաժամերը, որոնք հետևել են 44-օրյա պատերազմից հետո: Այդ կապակցությամբ դեսպանը շեշտել է ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց և այլ կալանավորվածների անհապաղ և անվերապահ հայրենադարձության կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին