
Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Արցախում փետրվարի 17-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 321 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսի 2379 դեպք
- Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք