Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից։
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:
2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:
2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:
Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները