«Ես չեմ պատրաստվում ինչ-որ բան խնդրել». Լուկաշենկոն՝ Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է լուրերը Ռուսաստանից 3 միլիարդ դոլար վարկ խնդրելու մասին, ասելով, որ ի սկզբանե պայմանավորվել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ փետրվարի 20-ին հանդիպելու վերաբերյալ։
«Ես ուզում եմ ասել, որ ոչ, ես չեմ պատրաստվում այնտեղ ինչ-որ բան խնդրել», - news.ru-ի փոխանցմամբ, ասել է Բելառուսի ղեկավարը։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ: Լուկաշենկոն նշել է, որ կա համապատասխան պայմանավորվածություն:
«Պետք է քննարկենք այսօր մեզ հուզող ամենաթեժ խնդիրները: Կան կարևոր խնդիրներ՝ մեր պետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու հետ կապված»,- ասել է քաղաքական գործիչը: