Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
«Գեորգի Գախարիան իր հրաժարականով, փաստացի խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն և բռնություն, նրա քայլը, իհարկե, գնահատելի է»,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան՝ վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի հետ կապված: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Մելիայի խոսքով, Գախարիայի հրաժարականը բավական չէ և ընդդիմության կողմից անհրաժեշտ են արագ գործողություններ:
«Զգույշ լավատեսությամբ կասեի, որ կարծես թե, լուսավորվել է «Վրացական երազանքի» մի շարք ներկայացուցիչների մոտ, այս դեպքում նկատի ունեմ Գախարիային, որը արյունահեղության երկրորդ քայլը չձեռնարկեց, ինչը, հավանաբար, կոչ էին անում թիմի անդամները: Պարոն Գախարիան ունի նաև քաղաքական և մարդկային մեղքեր՝ կապված հունիսի 20-ի հետ: Այն փաստը, որ պարոն Գախարիան հրաժարվեց իր պաշտոնից, որ նա գործնականում ընդունեց, որ այսօր նախատեսվում է արյունահեղություն և բռնություն, դա չարեց, ինչը գնահատելի է: Այժմ արագ գործողությունները կօգնեն գործին: Մենք պահանջում ենք, որ ընդհանուր ընդդիմադիր շարժումը անհապաղ հանդիպի ռեժիմի ներկայացուցիչների հետ՝ մեր գործընկեր դեսպանների մասնակցությամբ միայն մեկ հարցի շուրջ՝ նոր ընտրություններ», – ասել է Մելիան:
Գեորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է այսօր, ասելով, որ իր որոշումը կապված է ընդդիմադիր Նիկա Մելիայի հանդեպ դատարանի կալանավորման որոշման հետ: Գախարիայի խոսքով, հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երկրորդ անգամ ընդդիմադիր Նիկա Մելիային զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր դաշնակից և կուսակից Մելիան ավելի վաղ հրաժարվել է վճարել գրավը, որը սահմանել էր դատարանը որպես խափանման միջոց։
Քաղաքական գործիչը մեղադրվում է Թբիլիսիում 2019 թվականի հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ: Մելիան ու նրա կուսակիցները հետապնդումը համարում են քաղաքական։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան