Վիկտոր Սողոմոնյանը կոչ է անում իրենց թիմի բոլոր անդամներին ու համախոհներին մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է անում իրենց թիմի բոլոր անդամներին, իրենց աջակիցներին ու համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին, իսկ հետագայում` ընդդիմության մյուս բոլոր միջոցառումներին:
«Վստահ ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի այսօր պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի: Մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանն է՝ դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումը»,- Ռոբերտ Քոչարյանի Թելեգրամ ալիքում գրել է Վ.Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:
Հարակից հրապարակումներ`
- Չե՞ք հոգնել այս անբովանդակ, ապիկար և ստախոս իշխանությունից․Գևորգ Գրիգորյանը փետրվարի 20-ին սպասում է Ազատության հրապարակում
- Փետրվարի 20-ին գալ ու պատասխան պահանջել այն մարդուց, որը մեղավոր է ստեղծված իրավիճակի համար. Ղազարյան
- Շուշան Պետրոսյանը կոչ է անում փետրվարի 20-ին գնալ Ազատության հրապարակ
- Հայրենադավ իշխանություններից ազատվելու համար՝ փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում. Գագիկ Սարգսյան
- Հրամանատար Աշոտ Մինասյանը մտահոգ քաղաքացիներին փետրվարի 20-ին հրավիրում է Ազատության հրապարակ
- Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. մանկավարժ
- Աբգար Ափինյան. Ես ձեզ հրավիրում եմ կրկին Ազատության հրապարակ՝ հաղթելու միասնությամբ
- Ես լինելու եմ Ազատության հրապարակում. Սամվել Հարոյան
- Հարության Մեսրոբյան. Փետրվարի 20-ին հայերի հետ միասին լինելու եմ Ազատության հրապարակում
- Չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին գալու եմ Ազատության հրապարակ. Արծրուն Պեպանյան
- Գեղամ Մանուկյանը «Հանուն հայրենիքի փրկության» փետրվարի 20-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
- «Միասին կփրկենք մեր հայրենիքը»․ փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում
- Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին