Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն պաշտպանության նախկին նախարարն է
Վրաստանում հայտնի է դարձել երկրի վարչապետի նոր թեկնածուի անունը: Վարչապետ կդառնա պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նա առաջադրվել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի կողմից: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստին»:
Նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական է տվել: Այս որոշման հիմնական պատճառը, նրա խոսքով, կառավարության հետ տարաձայնություններն էին ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման շուրջ:
«Քաղաքական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նշենք, որ դատարանը որոշում կայացրեց կալանավորել Նիկա Մելիային՝ գրավը չվճարելու համար: Գախարիան անընդունելի էր համարում ընդդիմադիրի ձերբակալումը, որն, ըստ նրա, կարող է երկրում առկա լարված քաղաքական իրավիճակի սրման պատճառ դառնալ: Վրաստանի ՆԳՆ-ն դադարեցրել է Մելիայի կալանքի գործընթացը վարչապետի հրաժարականից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան