Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» միջազգային մրցաշարին մասնակցում է Ֆերդինանդ Կարապետյանը
Թել -Ավիվում այսօր մեկնարկել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» միջազգային ավանդական խոշոր մրցաշարը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ստուգատեսը նաև վարկանիշային է:
«Ահա թե ինչու օլիմպիական խաղերին մասնակցելու հույս ունեցող ավելի քան 500 թեկնածուներ են մեկնել Իսրայել: Այնտեղ է նաև մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ /: Նրա հետ է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Հեռակապով մասնագետը տեղեկացրեց, որ նախնական փուլում իր սանի առաջին շմրցակիցն է իտալացի Ֆաբիո Բազիլեն: Նրանք մեկ անգամ հանդիպել են և հաղթել է երևանցին: Հաջողության դեպքում Ֆերդինանդը երկրորդ գոտեմարտում կմրցի ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի հետ:
Մրցանակային եռյակ մտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500 միավոր»,- հայտնում են ՀԱՕԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները